ԵՄ-ում հայտարարել են ամենաթանկ եւ ամենաԷժան ալկոհոլով երկրները

Armenpress 15:35, 6 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի վիճակագրական վարչությունը համեմատել Է Եվրամիության երկրներում ոգելից խմիչքների արժեքը՝ պարզելով, որ ալկոհոլի նկատմամբ հակումն ամենից թանկ Է նստում Ֆինլանդիայում, իսկ ամենից Էժան՝ Ռումինիայում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Եվրամիության երկրներում գների մակարդակը գների միջին ինդեքսի (100) հետ համեմատելիս արդյունքները ցույց են տալիս, որ ոգելից խմիչքների (սպիրտային խմիչքներ, գինի եւ գարեջուր) գներն ամենաբարձրը եղել են Ֆինլանդիայում (գների 182 ինդեքսով), որին հաջորդում են Իռլանդիան (177) եւ Շվեդիան (152)»,- ասված Է գործակալության հաղորդագրության մեջ, որը վերլուծել Է 2018 թվականի գները:

Այդ կատեգորիայում թանկ երկրների հնգյակ են մտել նաեւ Հունաստանը եւ Մեծ Բրիտանիան:

Ըստ որում գներն ամենացածրն են եղել Բուլղարիայում եւ Ռումինիայում (երկուսն Էլ գների մակարդակի 74 ինդեքսով): Միջին եվրոպական ինդեքսից ցածր գներ են եղել նաեւ Ֆրանսիայում, Լիտվայում, Գերմանիայում, Լեհաստանում, Իսպանիայում, Չեխիայում եւ Հունգարիայում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am