Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները շուտով կհանդիպեն

Armenpress 15:17, 6 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուտով կկայանա Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հերթական հանդիպումը: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան` այս մասին սեպտեմբերի 6-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց Մնացականյանը, սակայն հանդիպման հստակ ժամկետ չնշեց:

«Մեր կառավարությունը շատ հստակ արտահայտել է լրջությունը մեր մտադրությունների՝ ակտիվ աշխատելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ուղղությամբ, և այս տարվա ընթացքում արտգործանախարարների և երկու երկրների ղեկավարների միջև հանդիպումների թիվն արդեն ի ցույց է դնում այդ լրջությունը: Մեր հանդիպումը նախանշված է, տեղի է ունենալու շուտով, մենք համաձայնություն ունենք միաժամանակ հայտարարելու հանդիպման մասին, ես, բնականաբար, չեմ ցանկանա խախտել այն»,- ասաց Մնացականյանը:

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների վերջին հանդիպումը տեղի է ունեցել hունիսի 20-ին Վաշինգտոնում:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am