ԵԱՏՄ գագաթնաժողով. սպասվում է ԻԻՀ նախագահի և Սինգապուրի վարչապետի մասնակցությունը

Armenpress 14:21, 6 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունը պատրաստվում է Երևանում կայանալիք Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովին, որին սպասվում է նաև  Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի և Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի մասնակցությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 6-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Մենք պատրաստվում ենք այս գագաթնաժողովին: Ակնկալում ենք, որ այն կիրականացվի մասնակցությամբ ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների և հյուրերի, որոնք համագործակցում են ԵԱՏՄ-ի հետ, ներառյալ Սինգապուրը և Իրանը»,- ասաց Մնացականյանը:

ԵԱՏՄ գագաթնաժողովը Երևանում կանցկացվի հոկտեմբերի 1-ին:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԻԻՀ նախագահին և Սինգապուրի վարչապետին հրավիրել էր մասնակցելու այդ գագաթնաժողովին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am