Իջևանի քաղաքապետը հրաժարական է տվել

Armenpress 13:12, 6 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը հրաժարական է տվել:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում  ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

«Իջևանի համայնքի ղեկավարը օրենքով սահմանված կարգով ներկայացրել է դիմում` իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ: Պատճառը չի նշել»,- ասաց Չոբանյանը:

Քննչական կոմիտեն Իջևան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am