Սեւ անցքի լուսանկարի հեղինակները 3 մլն դոլարի չափով մրցանակի դափնեկիրներ են դարձել

Armenpress 10:06, 6 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Event Horizon Telescope ծրագրի աշխատակիցները, որոնք աշխարհին ցուցադրել են տիեզերքում սեւ անցքի՝ պատմության մեջ առաջին լուսանկարը, դարձել են ֆունդամենտալ ֆիզիկայի բնագավառում Breakthrough Prize հեղինակավոր մրցանակի դափնեկիրներ: Համապատասխան հայտարարությունը հրապարակված Է մրցանակը հիմնածների կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես ճշտվում Է հաղորդագրության մեջ, մրցանակը կհանձնվի ծրագրի ղեկավար Շեփ Դոուլմանին: Նշվում Է, որ պարգեւի դրամական մասը կազմում Է երեք միլիոն ամերիկյան դոլար եւ հավասարապես կբաժանվի Event Horizon Telescope ծրագրի 347 մասնակիցների միջեւ:

Հիշեցնենք, որ սեւ անցքի ապրիլյան լուսանկարը, որն ավելի ուշ ստացավ Powehi հավայական անվանումը, դարձավ այն բանի առաջին պաշտոնական ապացույցը, որ սեւ անցքերն իրոք գոյություն ունեն, հաղորդել Է Life-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am