Գախարիայի կառավարությունը գերակայություն Է համարում հակամարտությունների խաղաղ լուծումը

Armenpress 15:36, 5 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի կառավարությունը հաշտության քաղաքականություն կվարի իր վերահսկողության ներքո չգտնվող տարածքների նկատմամբ, ինչպես նաեւ կշարունակի ակտիվ մասնակցությունը Ռուսաստանի հետ Ժնեւի միջազգային բանակցություններին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է նախարարների նոր կաբինետի ծրագրում, որը պետք Է հաստատվի սեպտեմբերի 8-ին:

«Հակամարտությունների խաղաղ կարգավորման շրջանակում առանձնահատուկ ուշադրություն կնվիրվի հաշտության եւ ներգրավվածության քաղաքականությանը: Դա ենթադրում Է խաղաղության կառուցում, դեպի մարդիկ կողմնորոշված քաղաքականության վարում, բաժանիչ գծերի երկու կողմերում գտնվող մարդկանց աջակցություն»,- ասված Է 2019 – 2020 թվականների ծրագրում:

Ապագա կառավարությունը՝ Գեորգի Գախարիայի գլխավորությամբ, պլանավորում Է մեծ ուշադրություն դարձնել Աբխազիայի եւ Ցխինվալի տարածաշրջանի հետ ուղղակի երկխոսությանը եւ համագործակության զարգացմանը՝ հիմնված ընդհանուր շահերի վրա:

Բացի դրանից, Գախարիայի կառավարությունը մտադիր Է հասնել Ժնեւի բանակցությունների առավել ինտենսիվացմանը, որոնք Ռուսաստանի հետ քաղաքական երկխոսության միակ ձեւաչափն են, հաղորդել Է Sputnik-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am