«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Կոմիտաս լսելիս` Եվրոպայում ոտքի են կանգնում

Armenpress 09:41, 5 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Կոմիտասի անվան ազգային քառյակն իր կազմավորման 95-ամյակի եւ Կոմիտաս վարդապետի ծննդյան հոբելյանական 150-ամյակի առիթով սեպտեմբերին Մոսկվայում հանդես կգա համերգային մեծ նախագծով: Ուսուցողական ծրագրերի շրջանակներում սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ելույթներ կունենա նաեւ Արցախում, Հայաստանի մի շարք մարզերում:

«Մեր հիմնական նպատակը հայ դասական երաժշտության տարածումն է: Արձագանքները բավականին դրական են: Գիտե՞ք, շատ հետաքրքիր մոտեցում ունի օտարազգի հանդիսատեսը: Երբեմն անգամ զարմանում եմ, թե ինչպես կարելի է լեզուն չիմանալ, չհասկանալ, միգուցե մարդիկ կան, որ մեր պատմությունն անգամ ուսումնասիրած չլինեն, բայց երբ հնչում է «Գարունը», ոտքի են կանգնում: Բացատրել, թե դա ինչ է, դժվար է: Որովհետեւ սա հենց արվեստ ասվածն է, որը պիտի զգան մարդիկ: Որքան էլ գրես կամ բացատրես, միեւնույն է` անբացատրելի է: Մարդն արվեստը կա՛մ զգում է, կա՛մ չի զգում: Եվրոպացի հանդիսատեսը, որ թվում է` պիտի «սառը» լինի, հակառակն ապացուցեց: Զարմացած եմ ասում` Կոմիտասը պահանջված է նրանց կողմից»,-  ասել է   Կոմիտասի անվան ազգային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am