Դունյա Մյատովիչը անհանգստացած է Թուրքիայի դատական համակարգում առկա խնդիրներով

Armenpress 17:55, 4 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Մյատովիչը հայտնել է, որ Թուրքիայում դատական համակարգի անկախությունը լուրջ սպառնալիքի տակ է:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Deutsche Welle» լրատվամիջոցը:

Մյատովիչը հրապարակել է, որ Թուրքիայում 2016 թվականի ռազմական հեղաշրջման փորձից հետո երկրում հաստատված արտակարգ իրավիճակի ժամանակաշրջանում թուրքական դատական համակարգը լուրջ վնաս է կրել: Նա իր անհանգստությունն է հայտնել այդ հարցի շուրջ:

«Որոշ կառավարություններ և քաղաքական գործիչներ դատական համակարգի անկախությունը, անկողմնակալությունը պահպանելու փոխարեն, միջամտում են դատական գործընթացներին և նույնիսկ դատավորների նկատմամբ սպառնալիքներ են կիրառում»,- նշել է նա:

Մյատովիչը ընդգծել է, որ այս հարցի ուղղությամբ եվրոպական կառույցները պարտավոր են քայլեր ձեռնարկել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am