«Ալաշկերտ»-ը խզել է պայմանագիրը Աբրահամ Խաշմանյանի հետ

Armenpress 17:41, 4 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի և իր օգնականներ Արա Նիգոյանի ու Աշոտ Գրիգորյանի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

«Ալաշկերտը» շնորհակալություն է հայտնում պարոն Խաշմանյանին և իր մարզչական շտաբին բեղմնավոր աշխատանքի համար և հաջողություն է մաղթում մարզիչներին հետագա կարիերայում: Նշենք, որ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվել է Արմեն Ադամյանը, ում շտաբում ընգրկված են ֆիզպատրաստության մարզիչ Արմեն Տոնոյանը և դարպասապահների մարզիչ Արմեն Կիրակոսյանը»,- հայտնում է ակումբը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am