1000х90.jpg (78 KB)

Թբիլիսիի քաղաքագլուխը դատապարտել Է քամահրական վերաբերմունքը ռուս զբոսաշրջիկների նկատմամբ

Armenpress 16:09, 4 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիի քաղաքագլուխ Կախա Կալաձեն անընդունելի Է համարել այն խոսակցությունները, թե Վրաստանին անհրաժեշտ չեն զբոսաշրջիկներ Ռուսաստանից: «Այն, ինչ ասում են, օրինակ, իբր մեզ պետք չեն ռուս զբոսաշրջիկներ, թող մեզ մոտ չգան Ռուսաստանից. այդ վերաբերմունքը կտրականապես անընդունելի Է:

Դա այն Է, ինչ ասում Է մանր քաղաքական խումբը: Ընդհակառակը, մենք պատրաստ ենք զբոսաշրջիկներ ընդունելու ցանկացած երկրից: Նանց անվտանգությունն ինչպես քաղաքում, այնպես Էլ երկրում առավելագույնս կապահովվի»,- մեջբերում Է Sputnik գործակալությունը Կալաձեի խոսքը քաղաքային կառավարության նիստում: Վրաստանը 2019 թվականի ամռանը կորցրեց ռուսաստանցի զբոսաշրջիկներին այն բանից հետո, երբ Թբիլիսիում բողոքի ակցիաների ֆոնին Ռուսաստանի ղեկավարությունը որոշում ընդունեց դադարեցնել ուղիղ ավիաչվերթները Վրաստանի հետ: Վրաստանի վիճակագրության տվյալներով՝ անցյալ տարի երկրում յուրաքանչյուր հինգերորդ զբոսաշրջիկը (21 տոկոս) եղել Է Ռուսաստանից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am