Ռեթրիվերը տիրուհուն խիստ խանդում Է կատվի հանդեպ

Armenpress 15:20, 4 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աննկարագրելի Է շան հուզական արձագանքը տիրուհու եւ կատվի սիրալիր եւ քնքուշ շփմանը: Կադրերում երեւում Է, թե ինչպես Է կատվի կողքին գտնվող աղջիկը կռացած խոսում նրա հետ: Նրա շուրջը պտույտներ Է գործում ոսկեմազ ռեթրիվերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նա հաչում Է, թռչում տիրուհու վրա, խցկվում նրա եւ կատվի արանքը, հրմշտում. այդ ամենն այն բանի համար, որ աղջկա ուշադրությունը շեղի կատվից եւ գրավի դեպի իրեն:

Երբ կատվին ձանձրացնում Է այդ կրկեսը եւ նա հեռանում Է, շունը վերջապես հանգստանում Է, եւ հանգիստ խղճով գրկախառնվում տիրուհու հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am