Իրանը եւ եվրոպական գործընկերները համաձայնության չեն եկել ԳՀՀԾ-ի շուրջ. Ռոուհանի

Armenpress 15:02, 4 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը եւ եվրոպական երկրները լուծել են միջուկային գործարքի իրականացան հարցի շուրջ հակասությունների մեծ մասը, սակայն չեն եկել վերջնական համաձայնության: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:

«Մենք հակասություններ ունեինք 20 հարցում, այժմ մենք հակասություններ ունենք երեք հարցի շուրջ, այսինքն՝ դրանց (խնդիրների) հիմնական մասը լուծված Է, բայց մենք դեռ վերջնական հայտարարի չենք եկել»,-ասել Է Ռոուհանին, որի խոսքը մեջբերված Է նրա պաշտոնական կայքում:

Իրանի նախագահը կառավարության նիստի ընթացքում նաեւ կասկած Է հայտնել, որ սեպտեմբերի 4-ին եւ 5-ին կհաջողվի համաձայնության հասնել մյուս կողմի հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am