Samsung Galaxy Fold ծալովի սմարթֆոնը սեպտեմբերի 6-ին վաճառքում կհայտնվի Հարավային Կորեայում. Reuters

Armenpress 13:07, 4 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Samsung-ի առաջին ծալովի սմարթֆոնի՝ Galaxy Fold-ի վաճառքները սեպտեմբերի 6-ին կսկսվեն Հարավային Կորեայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 4-ին Reuters գործակալությանը հայտնել Է դիլերական ցանցի իրազեկ մի աղբյուր:

Նրա տվյալներով՝ սարքի մանրածախ գինը կկազմի շուրջ 2,4 մլն վոն (1980 դոլար): Այլ մանրամասներ աղբյուրը չի ներկայացրել: Samsung Electronics ընկերությունում հրաժարվել են մեկնաբանել այդ տեղեկատվությունը: Սկզբնապես պլանավորվում Էր Galaxy Fold-ի վաճառքներն սկսել այս տարվա գարնանը, բայց ի վերջո նոր սմարթֆոնի թողարկումը հետաձգվեց դրա թերությունների վերաբերյալ ստացված բազմաթիվ բողոքներից հետո:

Լրագրողները, որոնք դեռ ապրիլին Էին ստացել Galaxy Fold-ը նախնական կարծիքներ հայտնելու համար, հայտարարել Էին Էկրանի հետ կապված մի շարք խնդիրների մասին:

Դրանից հետո Samsung-ում հայտնել են, որ թերություններն ի հայտ են եկել սարքը ծալելիս՝ դիսփլեյի վերեւի եւ ներքեւի մասերում: Ընկերությունն այդ ժամանակվանից կատարել Է այդ մոդելի մի շարք կատարելագործումներ:

Հունիսին Samsung-ը հայտնել Էր, որ Galaxy Fold-ը գնման համար մի շարք երկրներում հասանելի կլինի արդեն սեպտեմբերից: Այն, թե նորույթը որ շուկաներում կհայտնվի առաջին հերթին, ընկերությունում խոստացել են հայտնել մինչեւ ռելիզի ամսաթիվը: Galaxy Fold-ը Samsung-ի առաջին ծալովի սմարթֆոնն Է: Ծալված վիճակում սարքը կարելի Է օգտագործել որպես հեռախոս, իսկ բացված վիճակում այն գործառույթներով նմանվում Է պլանշետի: Գաջեթն ունի երկու Էկրան՝ 4,6 դյույմ եւ 7,3 դյույմ չափերով: Առաջինը նախատեսված Է սարքը սմարթֆոնի ռեժիմով, երկրորդը՝ որպես պլանշետ օգտագործելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am