Բալթիկ ծովում մեկնարկել են ՆԱՏՕ-ի Northern Coasts զորավարժությունները

Armenpress 17:44, 3 Սեպտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բալթիկ ծովում սկսվել են Հյուսիսատլանտյան դաշինքի Northern Coasts զորավարժությունները՝ 18 երկրից 3 հազար զինվորականների եւ շուրջ 40 նավի մասնակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 3-ին հայտնել Է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը:«Northern Coasts զորավարժությունները տեղի կունենան Դանիական նեղուցների շրջանում, որոնք միացնում են Բալթիկ եւ Հյուսիսային ծովերը: Դրանց մասնակցում են ՆԱՏՕ-ի 18 պետության մոտավորապես 3 հազար զինվորական եւ 40 նավ»,-հայտնել Է դաշինքի մամուլի ծառայությունը:Զորավարժություններն անցկացվում են ամեն տարի, այս տարի դրանք անցկացվում են 13-րդ անգամ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am