Մահացել Է «Բախել երկնքի դռները» եւ «Գայթակղիչը» ֆիլմերի պրոդյուսեր Թոմաս Ցիկլերը. DPA

Armenpress 15:59, 3 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 55 տարեկան հասակում մահացել Է գերմանացի կինոպրոդյուսեր Թոմաս Ցիկլերը, որը մասնակցել Է այնպիսի ֆիլմերի ստեղծմանi, ինչպիսիք են «Բախել երկնքի դռները» (1997) եւ «Գայթակղիչը» (2010): Սեպտեմբերի 3-ին այդ մասին հայտնել Է DPA գործակալությունը՝ վկայակոչելով Babelsberg կինոստուդիայի տնօրեն Քրիստոֆեր Ֆիսերին:

Պրոդյուսերը կյանքից հեռացել Է կարճատեւ հիվանդությունից հետո:

Ցիկլերը հայտնի Է որպես դերասան Թիլ Շվայգերի մասնակցությամբ ֆիլմերի, այդ թվում՝ «Գեղեցիկ տղամարդը 2» (2009) եւ «Մեղրը գլխում» (2014) կինոժապավենների պրոդյուսեր: 2017 թվականին Babelsberg ստուդիայի հետ համատեղ նա ստեղծել Է Traumfabrik Babelsberg պրոդյուսերական ընկերությունը, որը նկարահանել Է «Անուրջների ֆաբրիկա» ֆիլմը (2019), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am