Հրապարակվել Է Բուքերյան միջազգային մրցանակի հավակնորդների «համառոտ ցանկը»

Armenpress 15:26, 3 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սալման Ռուշդին եւ Մարգարետ Էթվուդը մտել են անգլերենով գրականության բնագավառում հեղինակավոր Բուքերյան մրցանակի (Man Booker Prize) հավակնորդների «համառոտ ցանկ», որը սեպտեմբերի 3-ին հրապարակվել Է Լոնդոնում: Ընդամենը հեղինակավոր պարգեւի համար այժմ պայքարում Է վեց գրող Մեծ Բրիտանիայից, Կանադայից, Նիգերիայից, Թուրքիայից եւ ԱՄՆ-ից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բացի Ռուշդիից՝ Quichotte վեպով, եւ Էթվուդից, որի գործերից պարգեւի Է ներկայացվել «Սպասուհու պատմությունը» (The Testaments) գրքի շարունակությունը, մրցանակի են հավակնում Մեծ Բրիտանիայում բնակվող ծնունդով ԱՄՆ-ից Լյուսի Էլմանը՝ Ducks, Newburyport վեպով՝ 1020 Էջ ծավալով, բրիտանուհի Բեռնարդին Էվարիստոն(Girl, Woman, Othe), նիգերիացի Չիգոզի Օբիոման (An Orchestra of Minorities) եւ բրիտանա-թուրքական վիպասանուհի Էլիֆ Շաֆաքը(10 Minutes 38 Seconds in This Strange World):

«Համառոտ ցանկում» հայտնված հեղինակներից յուրաքանչյուրը կստանա 2,5 հազար ֆունտ ստեռլինգ եւ իր գրքի հատուկ հրատարակությունը: 2019 թվականի Man Booker Prize-ի հաղթողը կհայտարարվի հոկտեմբերի 14-ին Լոնդոնի քաղաքապետարանում կայանալիք աարարողությանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am