Սինդի Քրոուֆորդի 18-ամյա դուստրը նկարահանվել Է Vogue հանդեսի համար

Armenpress 13:56, 3 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի սուպերմոդել Սինդի Քրոուֆորդի դուստրը՝ Քայյա Հերբերը, որի 18 տարին լրացել Է սեպտեմբերի 3-ին, առաջին անգամ հայտնվել Է Vogue նորաձեւության հանդեսի բրիտանական տարբերակի շապիկին: Նրա լուսանկարները հայտնվել են հրատարակության Instagram-օգտահաշվում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հանդեսի հոկտեմբերյան համարի համար աղջիկը նկարահանվել Է սեւ-սպիտակ բծավոր հագուստով եւ նույն այդ կտորից պատրաստված ծավալուն գլխարկով: Ոճաբանները մոդելի կերպարը համալրել են մարգարիտով զարդարված մեծ ականջօղերով:

Մյուս լուսանկարներում Հերբերը կեցվածք Է ընդունել սեւ ցանցկեն տոպով, որը հագել Է մերկ մարմնի վրա, եւ Comme des Garcons-ի թիկնոցով:

«Վերջին մի քանի սեզոնների ընթացքում մոդելը, որը հարթակների մշտական ֆիգուրանտն Է եւ Սինդի Քրոֆորդի դուստրը, չարաճճի երեխայից վերածվել Է նորաձեւության աշխարհի գլխավոր հայտնիներից մեկին»,-լուսանկարին կից գրության մեջ հայտնել են օգտահաշվի ադմինիստրատորները: Նոր թողարկման մեջ Քայյա Հերբերը պատմում Է թվային աշխարհում իր մեծանալու, հրապարակայնության եւ այն մասին, թե ինչպես Է դարձել նոր սերնդի դեմքը:

2018 թվականի ապրիլին Chanel ֆրանսիական նորաձեւության տան գովազդային արշավը, որում նկարահանվեց այն ժամանակ դեռ անչափահաս Քայյա Հերբերը, առաջացրեց սոցցանցերի օգտատերերի բացասական արձագանքը: Ոմանք աղջկան համարեցին չափազանց երիտասարդ, իսկ բրենդի հագուստը՝ նրա տարիքի համար չափազանց բաց:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am