Աշխարհում Էլեկտրամոբիլների վաճառքները պատմության մեջ առաջին անգամ անկում են արձանագրել

Armenpress 13:18, 3 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիս ամսին Էլեկտրամոբիլների համաշխարհային վաճառքները պատմության մեջ առաջին անգամ ընկել են այն բանից հետո, երբ Չինաստանը կրճատեց դրանց գնումների սուբսիդավորումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Sanford C.Bernstein-ի տվյալները:

Էլեկտրաշարժիչներով աշխատող ավտոմեքենաների վաճառքները նվազել են 14 տոկոսով՝ մոտավորապես մինչեւ 128 հազար հատ: Այդ թվում վաճառքները նվազել են Չինաստանում եւ Հյուսիսային Ամերիկայում, միեւնույն ժամանակ Եվրոպայում դրանք ավելացել են: Այդ մասին ասված Է վերլուծական ընկերության հաշվետվության մեջ: Հուլիսին առավել մեծաքանակ վաճառքներ են արձանագրել ամերիկյան Tesla Inc.-ը (շուրջ 20 հազար մեքենա) եւ չինական BYD Co.-ն (մոտավորապես 16 հազար), նրանց հաջորդում են գերմանական BMW-ն (մոտավորապես 9 հազար) եւ եւս մեկ չինական ընկերություն՝ BAIC-ը (շուրջ 8 հազար):

Հունվար-հուլիսին Էլեկտրամոբիլների գլոբալ շուկան աճել Է 35 տոկոսով: Sanford C.Bernstein-ի փորձագետների գնահատումների համաձայն, ամբողջ ընթացիկ տարվա արդյունքներով, վերելքը կարող Է կազմել 23-48 տոկոս՝ մինչեւ 2,4-2,9 մլն ավտոմեքենա:

Այդ մասին հայտնել Է Bloomberg գործակալությունը: «Ինչպես եւ սպասվում Էր, շուկայի աճի տեմպերը հուլիսին ընկել են սուբսիդիաների կրճատման ֆոնին,-նշվում Է ընկերության հաշվետվության մեջ:-Չնայած 2019 թվականի երկրորդ կիսամյակում շուկայի ենթադրվող կարճաժամկետ թուլանալուն, մենք պահպանում ենք Էլեկտրամոբիլների երկարաժամկետ պահանջարկի դրական կանխատեսումը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am