Վրաստանի վարչապետի թեկնածուն առաջարկել Է փոխել ՆԳՆ-ի եւ ՊՆ-ի ղեկավարներին

Armenpress 11:30, 3 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետի թեկնածու Գեորգի Գահարիան սեպտեմբերի 3-ին կայացած ճեպազրույցում հայտարարել Է, որ խորհրդարանի հաստատմանը կներկայացնի կառավարության նորացված կազմը՝ ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) նոր ղեկավար Վախթանգ Գոմելաուրիի եւ պաշտպանության նախարարության (ՊՆ) ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի թեկնածություններով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այսօր ես խորհրդարանում կներկայացնեմ կառավարության ծրագիրը: Նախարարների կաբինետի կազում կլինեն ոչ մեծ փոփոխություններ. ՆԳՆ-ի ղեկավար կդառնա Վախթանգ Գոմելաուրին, իսկ պաշտպանության նախարար՝ Իրակլի Ղարիբաշվիլին»,- հայտարարել Է Գահարիան:

Գոմելաուրին Պետական անվտանգության ծառայության ղեկավարն Է: Մինչեւ 2013 թվականը նա եղել Է Իվանիշվիլիի պահպանության պետը, 2015 թվականին՝ ներքին գործերի նախարար: Ղարիբաշվիլին ավելի վաղ եղել Է ՆԳՆ-ի ղեկավար եւ վարչապետ (2013 – 2015), այնուհետեւ ժամանակավորապես հեռացել Է քաղաքականությունից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am