1000х90.jpg (78 KB)

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նորանշանակ վարչապետին

Armenpress 18:49, 2 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նորանշանակ վարչապետ Օլեքսի Հոնչարուկին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանի ուղերձում, մասնավորապես, ասված է. 

«Հարգելի պարոն վարչապետ, ընդունեք խնդրեմ իմ ջերմ շնորհավորանքներն ու անկեղծ բարեմաղթանքներն Ուկրաինայի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Ցանկանում եմ համոզմունք հայտնել, որ հետևողական ջանքերի շնորհիվ Ձեզ կհաջողվի իրագործել նախագծած բոլոր ծրագրերն՝ ի փառս Ուկրաինայի զարգացման և բարեկեցության:

Վստահ եմ, որ Հայաստանի և Ուկրաինայի ժողովուրդների միջև դարերի խորքից եկող բարեկամությունը և վստահությունը ամուր հիմք կծառայեն մեր երկրների միջև երկկողմ հարաբերությունների օրակարգի հարստացման և ընդլայնման համար՝ ի շահ մեր երկրների ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ հաջողություններ և ամենայն բարիք Ձեր պատասխանատու պաշտոնում, իսկ Ուկրաինայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am