Օզբիլիսը «Փյունիկ»-ին միացել է ազատ գործակալի կարգավիճակով. Պաշտոնական

Armenpress 16:27, 31 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի պայմանագիր է կնքել 29-ամյա հայազգի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի հետ: 

Օզբիլիսն Ամստերդամի «Այաքսի» սան է և երկար տարիներ հանդես է գալիս Հայաստանի հավաքականում:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունից, ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակով է միացել «Փյունիկին»: 

Հայաստանի հավաքականում Օզբիլիսը խաղում է 2012թ.-ից և այդ ընթացքում հասցրել է մասնակցել 39 խաղի՝ դառնալով 6 գոլի հեղինակ:

«Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջող խաղ է մաղթում Օզբիլիզին:

Օզբիլիսի ֆոտոշարքը «Փյունիկի» մարզահագուստով և հարցազրույցն ակումբի կայքում կլինի ֆուտբոլիստի Հայաստան ժամանելուն պես:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am