Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բակո Սահակյանին՝ ծննդյան օրվա առթիվ

Armenpress 18:33, 30 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 30-ին հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ, շնորհավորել ծննդյան տարեդարձի առթիվ և մաղթել առողջություն ու նորանոր հաջողություններ պատասխանատու գործում:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եվ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am