Գերագույն ռադայի խոսնակ Է ընտրվել «Ժողովրդի ծառա»-ից պատգամավոր Դմիտրի Ռազումկովը

Armenpress 17:28, 29 Օգոստոս, 2019
ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրանայի Գերագույն ռադայի նախագահ Է ընտրվել «Ժողովրդի ծառա» նախագահական կուսակցության ղեկավար Դմիտրի Ռազումկովը: Նոր գումարման Ռադայի առաջին լիագումար նիստում նրա օգտին քվեարկել Է 382 ժողովրդական պատգամավոր: Նրա թեկնածությանը դեմ Է քվեարկել «Եվրոպական համերաշխություն» («Պյոտր Պորոշենկոյի դաշինք» կուսակցության նոր անվանումը) խմբակցության 26 պատգամավոր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ռազումկովը 35 տարեկան Է, նա երկու բարձրագույն կրթություն ունի՝ տնտեսական եւ իրավաբանական, 2006 թվականից նա զբաղվել Է քաղտեխնոլոգիաներով եւ քաղաքական խորհրդատվությամբ: Այժմ նա ղեկավարում Է Ukrainian Consulting Grouр սեփական կոնսալտինգային ընկերությունը: 2019 թվականի նախագահական ընտրություններում նա Վլադիմիր Զելենսկու ընտրական շտաբի ղեկավարներից մեկն Էր: Խորհրդարանական ընտրություններում նա գլխավորել Է «Ժողովրդի ծառա» կուսակցության ընտրական ցուցակը:Նոր գումարման Ռադայի աշխատանքի առաջին օրը Ուկրաինայի կառավարությունը վայր Է դրել լիազորությունները: Զելենսկին Ռադային Է ներկայացրել նախագահի դիվանատան փոխղեկավար Ալեքսեյ Գոնչարուկի թեկնածությունը՝ վարչապետի պաշտոնի, դիվանագետ Վլադիմիր Պրիստայկոյի թեկնածությունը՝ արտաքին գործերի նախարարի, Ռուսլան Ռյաբոշապկայինը՝ Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնի համար: Նա առաջարկել Է ներքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնում թողնել Արսեն Ավագովին, հաղորդել Է «Ինտեֆաքս» գործակալությունը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am