ԱԱԾ-ն համապատասխան սարքավորումներ է ձեռք բերում

Armenpress 11:43, 29 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունն Ազգային անվտանգության ծառայությանը հատկացրեց 250 մլն դրամ՝ համապատասխան սարքավորումների ձեռքբերման նպատակով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին որոշումն ընդունվեց գործադիրի օգոստոսի 29-ի նիստում:

«ՀՀ ազգային անվտանգության ծառայության կարիքների համար համապատասխան սարքավորումների ձեռք բերման համար Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը 2019 թվականի բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր»  եւ «Պարտադիր վճարներ» հոդվածներով ինն ամսում առաջարկվում է հատկացնել 250 000.0 հազար դրամ»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am