Անատոլիայում առաջին սինթետիկ ներկը ուրարտացիներն են օգտագործել. «Անադոլու»

Armenpress 15:11, 28 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուրարտական արքա Ռուսա Երկրորդի (Ք.ա. մոտ 685-645 թթ.) կողմից Վանա լճի մոտակայքում կառուցված Այանիս ամրոցի տարածքում կատարված հնագիտական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են Անատոլիայում մարդու կողմից օգտագործված ամենահին սինթետիկ ներկի նմուշներ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Ըստ մասնագետների՝ պեղումների արդյունքում հայտնաբերված պատը ներկվել է ուրարտացիների կողմից 2 հազար 700 տարի առաջ:

Ավելի վաղ այդ ներկից հայտնաբերվել էր Եգիպտոսում, և այն ստացել էր «Եգիպտական կապույտ» անվանումը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am