Ucom-ում գործում են շարժական ինտերնետի 10 ԳԲ և 30 ԳԲ ծավալով uDrift կանխավճարային սակագնային պլաններ

Armenpress 15:53, 26 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ucom-ն առաջարկում է միանալ շարժական ինտերնետի երկու նոր՝ uDrift 2900 և uDrift 4900 կանխավճարային սակագնային պլաններից մեկին։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Ucom ընկերությունից, uDrift 2900 սակագնային պլանն ընտրելիս բաժանորդները կստանան 10 ԳԲ գերարագ ինտերնետ 30 օրվա ընթացքում սպառելու համար, իսկ uDrift 4900 սակագնային պլանով կտրամադրվի 30 ԳԲ գերարագ ինտերնետ 30 օր վավերականությամբ։

«Այս առաջարկը կհետաքրքրի հատկապես հայրենիք ժամանող մեր մտերիմներին, ովքեր միանալով uDrift կանխավճարային ինտերնետի սակագնային պլաններից մեկին կստանան շարժական ինտերնետի շատ գիգաբայթեր շահավետ պայմաններով միայն այն ամիսներին, երբ ցանկանում են: uDrift-ը բավականին մեծ ժամանակահատվածում օպտիմալ ծավալի գերարագ ինտերնետից օգտվելու շահավետ հնարավորություն է», - նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Հավելենք, որ առաջարկին միանալու և սակագնային պլաններն ակտիվացնելու համար անհրաժեշտ է այցելել Ucom-ի սպասարկման կենտրոններից մեկը։ Եթե գերարագ ինտերնետի ծավալն սպառվել է 30 օրվա ժամկետից շուտ, ապա գերարագ ինտերնետի ծավալը հնարավոր է վերաակտիվացնել՝ հավաքելով *111*4# կամ *111*5#: 

  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am