Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել «Հաղթանակած 2019» հավաքի մասնակիցների հետ

Armenpress 09:45, 26 Օգոստոս, 2019

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 25-ին Շուշի քաղաքում հանդիպում է ունեցել «Հաղթանակած 2019» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ջերմ եւ անմիջական մթնոլորտում արծարծվել են Արցախի պետականաշինությանը, տարածաշրջանային գործընթացներին, ներհայկական կապերին, երիտասարդական քաղաքականությանն առնչվող տարբեր հարցեր:

Նախագահը նման միջոցառումների անցկացումը կարեւոր է համարել մատաղ սերնդի հայեցի դաստիարակության եւ նրա կողմից հայրենի երկիրը ճանաչելու տեսանկյունից:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am