Մեքենան հեծանիվների համար նախատեսված հատվածում կայանած վարորդի նկատմամբ արձանագրություն է կազմվել

Armenpress 16:43, 24 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեծանիվների համար նախատեսված հատվածում մեքենան կայանած վարորդի նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն է կազմվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը:

«Օգոստոսի 23-ին համացանցում մի լուսանկար էր տարածվել, որում երևում է մի մեքենա՝ կայանած ճանապարհի հեծանիվների համար նախատեսված հատվածում։ Օգոստոսի 24-ին ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են մեքենան։ Վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Հարգելի վարորդներ, ևս մեկ անգամ կոչ ենք անում պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։ Ճանապարհային ոստիկանությունը հետևողական է»,- նշված է հայտարարությունում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am