Հայաստանի ողջ տարածքում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ

Armenpress 16:01, 24 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՏՍՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջիկա 5 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Օգոստոսի 24-ի ցերեկը և 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին՝ հարավային՝  3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 25-27-ն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով։

Երևան քաղաքում օգոստոսի 24-ի ցերեկը և 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am