Աճառյան փողոցում տեղի ունեցած շղթայական ՃՏՊ-ի հետևանքով տուժածներ չկան

Armenpress 15:35, 24 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի Աճառյան փողոցում տեղի է ունեցել շղթայական ավտովթար՝ որի ժամանակ իրար են բախվել «Օpel Zafira» (վարորդ՝ Հայկ Հ., ծնված 1980 թ.), «ՎԱԶ-2107» (վարորդ՝ Սամսոն Մ., ծնված 1986 թ.), «Nissan Tiida» (վարորդ՝ Քնարիկ Մ., ծնված 1967 թ.), «Mazda 3», «BMW» (վարորդ՝ Կարապետ Կ., ծնված 1984 թ.) և «Opel Astra G» (վարորդ՝ Սուրեն Ա., ծնված 2001 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Միջադեպը նկատել են ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը՝ նախորդ կանչից (Ռուբինյանց փողոցի թիվ 23 շենք) վերադարձի ճանապարհին: 

Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 23-ին, ժամը 21:30-ի սահմաններում:

Պարզվել է ՃՏՊ-ի հետևանքով տուժածներ չկան:

Փրկարարները փակել են «Opel Zafira», «ՎԱԶ-2107», «Mazda 3» և «Opel Astra G» մակնիշների ավտոմեքենաների գազի բալոնների փականները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am