Ճապոնիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Armenpress 12:15, 24 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի արևելյան ափի մոտ 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն,  այս մասին հայտնել են ԱՄՆ երկրաբանական ծառայությունից:

Էպիկենտրոնը տեղակայված է եղել Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի Նամիե գյուղից 128 կմ դեպի արևելք: Օջախը գտնվել է 8 կիլոմետր խորության վրա:Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am