1000х90.jpg (78 KB)

Ավելի քան 40 չվերթ է հետաձգվել և չեղարկվել Մոսկվայի օդանավակայաններում

Armenpress 11:51, 24 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի օդանավակայաններում 31 չվերթ հետաձգվել է, 12-ն էլ չեղարկվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով Яндекс.Расписание ծառայությանը:

Ծառայության տվյալներով, Մոսկվայի ժամանակով 07:45-ին Վնուկովո օդանավակայանում հետաձգվել է 6 չվերթ, 2-ը՝ չեղարկվել: Դոմոդեդովոյում 25-ը հետաձգվել է, 10-ը՝ չեղարկվել:

Ժուկովսկի և Շերեմետևո օդանավակայաններում չեղարկված և հետաձգված չվերթներ չկան:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am