Խոսրովի անտառի հարակից տարածքում հրդեհ է բռնկվել

Armenpress 20:27, 23 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ««Խոսրովի անտառ» պետական արգելոցի հարակից Մեղրասար կոչվող տարածքում հրդեհ է բռնկվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի հարակից Մեղրասար կոչվող տարածքում հրդեհ է բռնկվել։ ԱԻՆ և Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետերի հետ այս պահին դեպքի վայրում եմ՝ իրավիճակին տեղում ծանոթանալու համար։ Փրկարարներն ամեն ինչ անում են, որպեսզի հրրդեհը դեպի Խոսրովի արգելոց չտարածվի»,- գրել է Սարգսյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am