1000х90.jpg (78 KB)

Վարչապետը ներկայացրել է Ամուլսար կատարած այցի ամենակարևոր հետևությունը

Armenpress 20:06, 23 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ամուլսարի տարածաշրջան կատարած այցի ամենակարևոր հետևությունը համարում է այն, որ մարդիկ վստահ են, որ ինքը չի շեղվի ճշմարտությունից ու Հայաստանի հավասարակշռված շահից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վարչապետը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Այսօր Ամուլսարի տարածաշրջան կատարած այցի՝ ինձ համար ամենակարեւորն հետեւությունն այն է, որ մարդիկ գիտեն եւ վստահ են, որ ես ոչ մի միլիմետր չեմ շեղվի ճշմարտությունից ու Հայաստանի հավասարակշռված շահից: Շնորհակալ եմ այդ վստահության համար»,- գրել է վարչապետը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am