1000х90.jpg (78 KB)

Քաղաքացին կամավոր զենք-զինամթերք է հանձնել ոստիկանություն

Armenpress 19:21, 23 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի 79-ամյա տղամարդը կամավոր ոստիկանություն է հանձնել ամառանոցը նորոգելիս իր գտած զենք-զինամթերքը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, քաղաքացին իր հայտնաբերածի մասին հայտնել է ոստիկանության Աշտարակի բաժնի աշխատակիցներին:

«Բնակչության շրջանում անցկացված բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 22-ին ոստիկանության Աշտարակի բաժին է ներկայացել Երևանի բնակիչ 79-ամյա մի տղամարդ և հայտնել, որ ամառանոցի տանիքը նորոգելիս գտել է զինամթերք: Մեկնած ոստիկանները հայտնաբերել են ատրճանակ, Ֆ1 տիպի մեկ նռնակ՝ պայթուցիչով, մեկ այլ նռնակ՝ առանց պայթուցիչի, 70 փամփուշտ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության»,- նշված է հաղորդագրությունում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am