Արարատի մարզում այրվում է բուսածածկույթ

Armenpress 17:45, 23 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «911» ծառայությանն օգոստոսի 23-ին, ժամը 12:07-ին  ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի «Մեղրաքար» կոչվող հատվածում այրվում է բուսածածկ տարածք:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և մեկ օպերատիվ խումբ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am