ՉԺՀ-ն սեպտեմբերի 1-ից եւ դեկտեմբերի 15-ից ԱՄՆ-ից ներմուծման մաքսատուրքերը կբարձրացնի 75 մլրդ դոլարով

Armenpress 17:10, 23 Օգոստոս, 2019
ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանն ի պատասխան ԱՄՆ-ի գործողությունների, սեպտեմբերի 1-ից եւ դեկտեմբերի 15-ից Միացյալ Նահանգներից ներկրվող արտադրանքի մաքսատուրքերը կբարձրացնի 10 տոկոսով եւ 5 տոկոսով՝ 75 մլրդ դոլար ընդհանուր գումարով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ՉԺՀ-ի Պետխորհրդին առընթեր տարիֆների եւ մաքսատուրքերի կոմիտեի՝ օգոստոսի 23-ին հրապարակված հաղորդագրության մեջ:«Տարիֆների եւ մաքսատուրքերի կոմիտեն որոշում Է ընդունել ԱՄՆ-ից 75 մլիարդ դոլար ընդհանուր գումարի 5078 անուն ապրանքների ներմուծման մաքսատուրքերը բարձրացնել 10 տոկոսով եւ 5 տոկոսով: Դրանք ուժի մեջ կմտնեն համապատասխանաբար 2019 թվականի սեպտեմբերի 1-ի ժամը 12:01-ից եւ 2019 թվականի դեկտեմբերի 15-ի 12:01-ից»,-նշվում Է գերատեսչության հաղորդագրության մեջ:Դեկտեմբերի 15-ից Չինաստանը 25 տոկոսով եւ 5 տոկոսով կավելացնի ամերիկյան ավտոմեքենաների եւ պահեստամասերի ներմուծման մաքսատուրքերը:«ՉԺՀ-ի Պետխորհրդին առընթեր տարիֆների եւ մաքսատուրքերի կոմիտեն որոշում Է ընդունել 2019 թվականի դեկտեմբերի 15-ի տեղական ժամանակով 12:01-ից վերականգնել ԱՄՆ-ում արտադրված ավտոմոբիլների եւ պահեստամասերի մաքսատուրքերը բարձրացումը 25 տոկոսի եւ 5 տոկոսի չափով»,-նշվում Է փաստաթղթում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am