Պուտինը հեռախոսազրույց Է ունեցել Նաթանյահուի հետ

Armenpress 16:53, 23 Օգոստոս, 2019
ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են փոխգործակցությունը Սիրիայի, Ուկրաինայի շուրջ, միջազգային ահաբեկչության դեմ պայքարը եւ երկկողմ համագործակցության ամրապնդումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:«Շարունակվել Է կարծիքների փոխանակումը տարածաշրջանային օրակարգի շուրջ: Փոխադարձ շահագրգռություն Է հայտնվել սիրիական ուղղությամբ ռուս-իսրայելական փոխգործակցության ապահովման հարցում, միջազգային ահաբեկչության դեմ համատեղ պայքարում»,-ասված Է հաղորդագրության մեջ: Նաեւ զրույցի ընթացքում Իսրայելի վարչապետը ռուսական պետության ղեկավարին տեղեկացրել Է վերջերս Ուկրաինա կատարած իր այցի արդյունքների մասին, զրույցի ընթացքում արծարծվել են երկկողմ առեւտրատնտեսական համագործակցության հետագա ամրապնդման հարցերը: Պայմանավորվածություն Է ձեռք բերվել շարունակել շփումները, հավելել են Կրեմլի մամուլի ծառայությունում:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am