Ֆերնանդո Տորեսն անցկացնում է կարիերայի վերջին հանդիպումը

Armenpress 16:08, 23 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ֆերնանդո Տորեսն անցկացնում է կարիերայի վերջին հանդիպումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Ճապոնիայի առաջնությունում ընթացող խաղում Տորեսի «Սագան Տոսու» թիմի հակառակորդը Անդրես Ինիեստայի «Վիսել Կոբե»-ն է:

Ֆերնանդո Տորեսը մեկնարկային կազմում է, իսկ Անդրես Ինիեստան գնդակ խփելուց հետո փոխարինվել է: Առաջին խաղակեսից հետո «Վիսել Կոբե»-ն հաղթում է 0:3 հաշվով:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am