Ռազմական ոստիկանները մասնակցել են «Ճանապարհային պարեկ» մրցույթին

Armenpress 15:29, 23 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության զինավտոտեսչության զինծառայողները մասնակցել են «Միջազգային բանակային խաղեր-2019»-ի մրցաշարի շրջանակում Իրանի Իսլամական Հանրապետությունում անցկացված «Ճանապարհային պարեկ» մրցույթին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հայ զինծառայողները ցուցաբերել են մասնագիտական և անհատական պատրաստվածության բարձր մակարդակ` արժանանալով մի շարք պարգևների ու պատվոգրերի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am