Եվրամիությունը մտադիր Է ստեղծել 100 մլրդ եվրոյի հասնող արդյունաբերական հիմնադրամ. Financial Times

Armenpress 12:02, 23 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրյուսելը պլանավորում Է ստեղծել 100 մլրդ եվրոյի հասնող եվրոպական հիմնադրամ ռազմավարական ճյուղերում միջոցներ ներդնելու նպատակով, որոնցում հանրակցությունը հետ Է մնում գլոբալ մրցակիցներից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 23-ին հայտնել Է Financial Times թերթը, որին հաջողվել Է ծանոթանալ ԵՄ-ի համապատասխան փաստաթղթերի հետ:

Այսպես կոչված Ապագայի եվրոպական հիմնադրամը, Բրյուսելի պլանների համաձայն, անդամ երկրների կողմից ֆինանսավորելու Է առաջատար արդյունաբերական խմբերում եւ ընկերություններում ներդրումներ կատարելու համար, որոնք ընդունակ են մրցակցել, մասնավորապես, այնպիսի կորպորացիաների հետ, ինչպիսիք են՝ Google-ը եւ Apple-ը, ինչպես նաեւ Alibaba-ն՝ աշխարհում ինտերնետ-առեւտրի խոշորագույն հարթակը:

Այսօրինակ հիմնադրամի ձեւավորումը, ինչպես նշում Է հրատարակությունը, կդառնար Ֆրանսիայի եւ Գերմանիայի կոչերի պատասխանը՝ «ստեղծելու արդյունաբերական քաղաքականության այնպիսի գործիքներ», որոնք եվրոպական բիզնեսը կպաշտպանեին անբարեխիղճ մրցակցությունից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am