1000х90.jpg (78 KB)

Հնդկաստանում առնվազն չորս մարդ Է զոհվել տաճարի պատի փլվելու հետեւանքով

Armenpress 11:39, 23 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն չորս մարդ Է զոհվել, եւս 27 հոգի վիրավորվել Հնդկաստանի հյուսիս-արեւելքի Արեւմտյան Բենգալիա նահանգում հինդուիստական տաճարի պատի փլվելու հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 23-ին հայտնել Է ANI գործակալությունը:

Նրա տվյալների համաձայն, միջադեպը տեղի Է ունեցել Ջանմաշտամիի կամ Կրիշնայի ծննդյան տոնակատարության օրը: Նշվում Է, որ պատի փլվելու պահին սրբատեղիում գտնվում Էին բազմաթիվ հավատացյալներ, այդ թվում՝ կանայք ու երեխաներ:

Ողբերգության պատճառն առայժմ պարզված չԷ: Տուժածներին տեղափոխել են հիվանդանոցներ, նրանց բուժօգնություն Է ցուցաբերվում: Ոստիկանությունը պատահածի հետաքննություն Է անցկացնում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am