Տավուշում տեղի ունեցած վթարի հետևանքով որևէ զինծառայող լուրջ վնասվածք չի ստացել

Armenpress 10:26, 23 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով որևէ զինծառայող լուրջ վնասվածք չի ստացել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: 

Ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել է, որ դեռևս չպարզված հանգամանքներում Բաղանիս գյուղի մոտ տեղակայված ՀՀ ՊՆ զորամասի հարևանությամբ ГАЗ 66 մակնիշի ՊՆ 6710 Շ համարանիշի ավտոմեքենան կողաշրջվել է. բոլոր 11 վիրավորները պայմանագրային զինծառայողներ են: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am