«Ֆ91 Դյուդելանժ»-ի մարզիչը խաղի ընթացքին համապատասխան է համարում գրանցված հաշիվը

Armenpress 21:23, 22 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Ֆ91 Դյուդելանժ»-ի գլխավոր մարզիչ Էմիլիո Ֆերերան Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի «Արարատ-Արմենիա»-ի հետ առաջին խաղում գրանցված 2։1 հաշիվը խաղի ընթացքին համապատասխան է համարում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ֆերերան ասաց օգոստոսի 22-ին տեղի ունեցած հետխաղային մամուլի ասուլիսի ընթացքում։

«Առաջին 15-30 րոպեները շատ բարդ էին թիմի համար, երկրորդ խաղակեսում ամեն ինչ ավելի լավ էր, բայց վերջին պահին գնդակ բաց թողեցինք։ Կարող եմ ասել, որ խաղի ընթացքին համապատասխան է գրանցված հաշիվը»,- ասաց մարզիչը։

Ֆերերան նշեց, որ այս պահին դեռ դժվար է ասել, թե երկու խաղերի արդյունքում որ թիմը դուրս կգա խմբային փուլ։

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ-ի «Արարատ-Արմենիա»-«Ֆ91 Դյուդելանժ» ֆուտբոլային դիմակայության առաջին հանդիպումը Երևանում ավարտվեց 2։1 հաշվով՝ հայկական թիմի հաղթանակով։ Թիմերի միջև պատասխան հանդիպում կկայանա օգոստոսի 29-ին, Լյուքսեմբուրգում: Դիմակայության արդյունքում հաղթողը կստանա Եվրոպա լիգայի խմբային փուլի ուղեգիր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am