Հայաստանը վերահաստատել է աջակցությունը Եգիպտոսին ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի հարցում

Armenpress 17:21, 22 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի  նախարար Զոհրաբ Մնացականյանը  օգոստոսի 21-ին հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրիի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, երկու երկրների արտգործնախարարները կարևորեցին քաղաքական երկխոսության ակտիվացման, փոխադարձ բարձրաստիճան այցելությունների և արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացման դերը երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում:

Զրուցակիցները գոհունակությամբ նշեցին, որ երկու երկրների միջև առկա է արդյունավետ համագործակցություն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատեց Հայաստանի աջակցությունը Եգիպտոսին ԵԱՏՄ-Եգիպտոս ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների առնչությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am