1000х90.jpg (78 KB)

Թեյլոր Սվիֆթը պլանավորում Է վերաձայնագրել Ջասթին Բիբերի մենեջերի կողմից գնված հին հիթերը

Armenpress 16:55, 22 Օգոստոս, 2019
ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը ցանկանում Է վերաձայնագրել իր առաջին վեց ալբոմների հիթերը: Այդ մասին նա օգոստոսի 18-ին հայտարարել Է CBS հեռուստաալիքի առավոտյան շոուի եթերում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ավելի վաղ հայտնի Էր դարձել, որ այդ ալբոմների նկատմամբ իրավունքները գնվել են մենեջեր Սքութեր Բրաունի կողմից:Սվիֆթը հայտարարել Է, որ ձայնագրող ընկերությունը երգերի նկատմամբ իրավունքները վաճառել Է առանց իր գիտության: Նա նաեւ Բրաունին մեղադրել Է «չդադարող, մանիպուլյատիվ բուլլինգի» մեջ:Իր երաժշտական կարիերայի սկզբում Սվիֆթը ձայնագրվել Է Նեշվիլի (Թենեսիի նահանգ) Big Machine լեյբլում: Այնտեղ թողարկվել Է նաեւ «1989» ալբոմը, որը կատարողին «Գրեմմի» մրցանակ Է բերել տարվա ալբոմ եւ տարվա լավագույն վոկալ փոփ-ալբոմ անվանակարգերում:Սվիֆթը Բրաունին մեղադրել Է իր երաժշտական ժառանգությունը ոչնչացնելու փորձի մեջ: Մենեջերը չի պատասխանել երգչուհի մեղադրանքներին:Անցյալ տարի երգչուհին պարտավորագիր Է կնքել Universal ընկերության հետ:Ինչպես նշում Է BBC-ն, հին կոմպոզիցիաների նոր տարբերակների ձայնագրումը արտիստներին թույլ Է տալիս վերահսկել դրանց օգտագործումը եւ գովազդից փող վաստակել միջնորդավճարների հաշվին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am