Թեհրանը պատրաստ Է քննարկել միջուկային գործարքի վերաբերյալ Ֆրանսիայի առաջարկությունները

Armenpress 15:45, 22 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանը պատրաստ Է քննարկել միջուկային գործարքը փրկելու վերաբերյալ ֆրանսիական կողմի առաջարկությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 22-ին հայտարարել Է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:

«Առաջարկությունները սեղանի վրա են, եւ մենք դրանց վրա աշխատելու ենք»,-Զարիֆի խոսքը մեջբերում Է Reuters գործակալությունը: Օգոստոսի 21-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջարկել Է թուլացնել պատժամիջոցների ճնշումն Իրանի վրա կամ Էլ տրամադրել (վնասի) «փոխհատուցման մեխանիզմ», որն իրանական ժողովրդին թույլ կտա ավելի լավ ապրել»: Դրա փոխարեն Թեհրանը պետք Է ամբողջությամբ պահպանի միջուկային գործարքի պայմանները:

Օգոստոսի 23-ին պլանավորված Է Զարիֆի հետ Մակրոնի հանդիպումը Փարիզում: Ֆրանսիա այցը կդառնա Եվրոպայի երկրներ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի շրջագայության շարունակությունը: Իրանի ԱԳ նախարարը նաեւ պլանավորում Է բանակցություններ վարել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ լե Դրիանի հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am