Ադրբեջանի հետ օպերատիվ կապը գործում է բավականին կայուն. ՀՀ ԱԳ նախարար

Armenpress 15:16, 22 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված օպերատիվ կապը գործում է բավականին կայուն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ նոր հանդիպման մասին հարցին՝  ՀՀ ԱԳ  նախարարն ընդգծեց, որ հանդիպումները շարունակվում են, բանակցային գործընթացը չի կանգնել:  «Ես սրա մասին վերջին անգամ խոսել եմ Ուրուգվայի նախարարի հետ մամուլի ասուլիսի ժամանակ. ես ասացի, որ ինչպես մենք միշտ անում ենք, հանդիպման մասին  համաձայնեցված պահին կհայտարարենք»,- ասաց Մնացականյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am