ԿԺԴՀ-ն ԱՄՆ-ին եւ Սեուլին մեղադրել Է նոր սառը պատերազմ հրահրելու մեջ

Armenpress 10:44, 22 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային Կորեան շահագրգռված չԷ երկխոսելու Հարավային Կորեայի եւ Միացյալ Նահանգների կողմից ռազմական սպառնալիքների պայմաններում, նրանց գործողությունները նոր սառը պատերազմ են հրահրում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ԿԺԴՀ-ի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարի հայտարարության մեջ, որը մեջբերում Է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը:

Ռազմական գործողություններից մեկը, որոնք, Փհենյանի կարծիքով, սպառնում են Կորական թերակղզու խաղաղությանը, Սեուլի կողմից F-35A անտեսանելի կործանիչների ստացումն Է ԱՄՆ-ից՝ համատեղ զորավարժությունների ավարտից շատ չանցած:

Հյուսիսային Կորեայի արտաքին քաղաքական գերատեսչությունը գտնում Է, որ «նորագույն մահաբեր սարքերի» մատակարարումը լուրջ սադրանք Է եւ ցուցադրում Է «Հարավային Կորեայի իշխանությունների երեսպաշտությունն ու երկերեսանիությունը»:

ԿԺԴՀ-ի ԱԳ նախարարությունում նախազգուշացրել են, որ ԱՄՆ-ի հետ համատաղ զորավարժությունները եւ Կորեայի Հանրապետության սպառազինության կուտակումը Փհենյանին հարկադրում են ավելի մեծ ուշադրություն նվիրելու սեփական պաշտպանությանը, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am