1000х90.jpg (78 KB)

Արտերկրում ելույթ ունեցող 13 ֆուտբոլիստ հրավիրվել է ազգային հավաքական

Armenpress 17:20, 21 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սեպտեմբերի 5-ին և 8-ին  կանցկացնի Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի հինգերորդ և վեցերորդ տուրերի հանդիպումները՝ Երևանում մրցելով համապատասխանաբար Իտալիայի ու Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն արդեն հրապարակել է արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, որոնք ստացել են նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր.

Արսեն Բեգլարյան, «Դնեպր» (Բելառուս)

Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան)

Անդրե Չալըշըր «Գյոթեբորգ» (Շվեդիա)

Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու» (Ղազախստան)         

Հովհաննես Համբարձումյան, «Էնոսիս Պարալիմնի» (Կիպրոս)   

Հենրիխ Մխիթարյան, «Արսենալ» (Անգլիա)

Գևորգ Ղազարյան, ԱԵԼ (Կիպրոս)

Ռումյան Հովսեփյան «Արդա» (Բուլղարիա)

Մարկոս Պիզելլի «Ակտոբե» (Ղազախստան)

Սարգիս Ադամյան, «Հոֆենհայմ» (Գերմանիա)

Տիգրան Բարսեղյան, «Կայսար» (Ղազախստան)

Էդգար Բաբայան, «Հոբրո» (Դանիա)

Ալեքսանդր Կարապետյան, «Սոչի» (Ռուսաստան)

Կրկին հավաքական է հրավիրվել շվեդական «Գյոթեբորգի» պաշտպան Անդրե Չալըշըրը, ով բաց էր թողել հավաքականի նախորդ հավաքը և հանդիպումները: Չալըշըրը ծրագրել էր իր հարսանյաց հանդիսությունը Եվրո-2020-ի վիճակահանությունից 1 տարի առաջ և ժամկետները փոփոխելու հնարավորություն չէր ունեցել: Չալըշըրը հեռախոսազրույց է ունեցել Արմեն Գյուլբուդաղյանցի հետ և ներողություն խնդրել ինչպես գլխավոր մարզչից, այնպես էլ խաղընկերներից, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից և երկրպագուներից՝ Լիխտենշտեյնի և Հունաստանի հավաքականների հետ հանդիպումներին չմասնակցելու համար: Պաշտպանը խոստացել է ներդնել իր ողջ կարողությունները՝ Հայաստանի հավաքականին առաջիկա հանդիպումների ընթացքում օգտակար լինելու համար:

Հայաստանի առաջնության մասնակից ֆուտբոլիստների անունները և վերջնական հայտացուցակը կհրապարակվի ավելի ուշ:    



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am